ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մեծարվեցին ու պարգևատրվեցին մարզերի բուժաշխատողները
Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ սրտաբան Պողոս Աղոյանի վերջերս կատարած անձնվեր աշխատանքի ու մասնագիտական հմտության շնորհիվ փրկվեց հիվանդներից մեկի կյանքը։ Բարձրաձայնելով այդ մասին` նրա հարազատներն ընդգծում էին, թե ինչպիսի հոգատարությամբ էր վերաբերվում հիվանդին։
Սպիտակի բժշկական կենտրոնում արդեն երկու տարի որպես մանկաբույժ աշխատող սիրիահայ Վարանդ Կիրակոսյանի հոգատար աշխատանքին նախարար Մուրադյանը ծանոթացել է Լոռու մարզ կատարած այցի ընթացքում։ Նույն ժամանակ ականատես է եղել, թե ալավերդցիներն ինչպիսի երախտագիտությամբ են խոսում սիրիահայ մեկ այլ մանկաբույժի` Գրիգոր Ալոզյանի բարձր պրոֆեսիոնալիզմի ու անձնվեր գործունեության մասին։ Այսօր նրանց հետ ՀՀ առողջապահության նախարարությունում հյուրընկալվել էին նաև Ստեփանավանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ավետիս Մալաքյանը, Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի վիրաբույժ Բյուզանդ Քահկեջյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի սրտաբան, ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի անդամ Ճորճ Բարսեղյանը։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադանը բուժաշխատողի տոնի կապակցությամբ, մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու և սահմանային վիճակում գտնվող հիվանդի կյանքը փրկելու համար Պողոս Աղոյանին շնորհակալություն հայտնեց և պարգևատրեց պատվոգրով։
Պատվոգրերի արժանացան նաև սիրիահայ մյուս բժիշկները: Ի դեպ, Գրիգոր Ալոզյանը ներկա չէր պարգևատրմանը, քանի որ նախարարության ֆինանսավորմամբ այժմ մասնագիտական վերապատրաստվում է Մոսկվայում։
«Ես շատ ուրախ եմ, որ դուք ձեր գիտելիքներով, փորձով, ձեր անցած մեծ ճանապարհով ու հայրենասիրությամբ և անգամ ձեր ներկայությամբ ուղղակի զարդարում եք մարզային մեր բուժհաստատությունները և ձեր նվիրումով ոգևորում տեղի բժիշկներին։ Շնորավորում եմ բոլորիդ։ Ցանկանում եմ, որ ձեր հայրենասիրությունն` իր ամենաբարձր դրսևորմամբ, վարակիչ լինի մյուսների համար: Ես ականատես եմ եղել շատ հեղինակավոր երկու մասնագետի հայրենասիրության մասին զրույցին։ Նրանցից մեկն ասաց` հայրենասիրությունն այն է, երբ քո հնարավորություններով կարող ես քաղաքակիրթ ցանկացած երկրում ամենալավ պայմաններով աշխատել, բայց նախընտրում ես քո երկիրը»,-ասաց Արմեն Մուրադյանը։
Իր երախտագիրությունը հայտնելով` Ճորճ Բարսեղյանը նշեց. «Սփյուռքում ապրելով և միշտ կարոտելով հայրենիքը, ավելի զգացմունքային ենք: Կենցաղային հոգսեր, անշուշտ, ունենք, սակայն դրանք ածանցվում են: Երևի իմ գործընկերները նույնպես այլ լեզուներով շատ վկայագրեր են ստացել, սակայն այս մեսրոպատառ պարգևն ընդունում են` որպես մասունք»։
Իսկ Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի վիրաբույժ Բյուզանդ Քահկեջյանը նշեց, որ այսօր իրենք հայրենիքի առջև ունեցած պարտքն են փակում, քանի որ տարիներ առաջ, սովորելով հայրենիքում, միայն ջերմություն, գորովանք են ստացել։
Սիրիահայ բժիշկներին իրենց տոնի առթիվ շնորհավորեց և ողջունեց նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
«Արդեն իսկ բժիշկ լինելը մեծագույն պարգև ու շնորհ է։ Իսկ հայ բժիշկ լինելը` առավել ևս։ Ձեր ուժը, կազմակերպվածությունը, ձեր տաղանդը ի հայտ եկավ 1988-ի երկրաշարժի ժամանակ։ Ձեր հաջորդ մասնագիտական փայլուն դրսևորումը ընդգծվեց ղարաբաղյան գոյապայքարի տարիներին։ Վերջին խաղաղ տարիներին մեր հայ բժիշկները առանձին ուղղություններ, դպրոցներ են ստեղծում, որոնք մրցունակ են դառնում աշխարհի շատ երկրների հետ։
Ուզում եմ առանձնացնել սիրիահայ մեր հայրենակիցներին։ Չկա որևէ սիրիահայ, որ մեծ կորուստներ կրած չլինի։ Նրանք իրենց ծննդավայրում կայացած, հզոր անհատակություներ էին։ Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել սիրիահայ մեր այն բժիշկներին, ովքեր մեկնեցին մարզերում աշխատելու։ Հիմնականում Դամասկոսից և Հալեպից եկած, քաղաքային կյանքին ու պայմաններին վարժված, այսօր բժշկական օգնություն եք ցուցաբերում մարզային բուժհիմնարկներում։ Ամենամեծ խոնարհումը` ձեզ։ Շնորհակալություն առողջապահության նախարարին, որ պարգևատրում է հատկապես մարզերում աշխատող սիրիահայ բժիշկներին»։
ՀՀ Առողջապահության և Սփյուռքի նախարարները հավաստիացրին, որ անհրաժեշտ ջանքեր կգործադրեն մարզերում աշխատող բժիշկների կենցաղային հոգսերը թեթևացնելու նպատակով։
Բուժաշխատողի տոնի կապակցությամբ և համակարգում բարեխիղճ ու անմնացորդ աշխատանքի համար Երևանի և մարզերի հիվանդանոցների, առողջության առաջնային պահպանման 75 տարբեր մասնագետների և բուժքույրեր ևս ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր պարգևատրեց պատվոգրով։
«Աշխատանքային մթնոլորտում ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ, առանձնահատուկ նշել ձեր մեծ նվիրումով ձեռք բերված լուրջ հաջողությունները։ Համոզված եմ, որ, ձեր օրինակով կոգևորեք մյուսներին։ Ցանկանում եմ, որ շարունակեք նույն սկզբունքներով ու նվիրվածությամբ աշխատել։ Հավատացեք, որ մենք մտահոգ ենք մեր գործընկերների թե՛ սոցիալ-իրավական պաշտպանվածությամբ, թե՛ ֆինանսական և նյութական վիճակով»,-նշեց Արմեն Մուրադյանը։
Մարզերում աշխատող մասնագետները, օգտվելով անկաշկանդ մթնոլորտից, բարձրացրրին կադրային և նյութատեխնիկական հագեցվածության խնդիրները։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Արցախի նախագահներին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քաղաքական բոլոր գործիչներին` բուժաշխատողներին ուղղված շնորհավորական ուղերձների համար: Նախարարը ևս մեկ անգամ շնորհավորեց Հայաստանի, Արցախի և սփյուռքի բուժաշխատողներին մասնագիտական տոնի առիթվ:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն